Ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլյնելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի շրջանակում որպես առաջնահերթ ոլորտներ փոխադարձ սերտ համագործակցության համար Կողմերը սահմանել են հետևյալ ուղղությունները՝

  • բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և կենսաբազմազանություն,
  •  թափոնների կառավարում (համայնքային, գյուղատնտեսական, վտանգավոր... և այլն),
  •  շրջակա միջավայրի մոնիտորինգ,
  • կլիմայի փոփոխության վրա ազդեցությունները (մեղմացում և հարմարվողականություն),
  •  կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված համագործակցության այլ ոլորտներ։

Հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ սեմինարներ, աշխատաժողովներ և հանդիպումներ ՝ գիտնականների, փորձագետների և այլ շահագրգիռների մասնակցությամբ, ինչպես նաև կկազմակերպվեն փորձագետների, գիտնականների և պատվիրակությունների փոխայցելություններ։

457