Բակո Սահակյանի անունով կեղծ էջ է բացվել. մեդիափորձագետի հորդորը

Հարգելի՛ հայ ժողովուրդ, այս էջը կեղծ է, կառավարվում է Ադրբեջանից։ Ստեղծվել է դեռ երեք տարի առաջ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է գրել «Ֆեյսբուքում»:
«Սկզբնական Սեյրան Օհանյանի անունով էր, հետո Բակո Սահակյանի անունով փոխեցին։ Առաջինը, հանեք վրայից լայքը, եթե լայքել եք, հետո զգուշացրեք ձեր ընկերներին, ով լայքել է։ Տակն էլ մեկնաբանություններ մի գրեք - իմաստը՞ որն ա։ Դուք, օրինակ, ձեր տան սառնարանի հետ վիճու՞մ եք, երբ մեջը պանիրը պակասում է։ Նույնն էլ սա է - մի վիճեք, լայքերը հանեք, եթե կա, բողոքեք, որպես կեղծ էջ ու պրծ»,- տեղեկանում ենք գրառումից:
05 Նոյեմբեր, 2020 18:09
114