![](https://araratnews.am/admin/images/1710093420.jpg)
Ազգային Ժողովի Հայաստան-Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսվել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Առաջարկվեցին գործնական քայլեր Հայաստանի Հանրապետության և գերմանահայ համայնքի միջև կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարակական կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ»,-նշել է նա: