Երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու նրա հայրը՝ Բեդրոսը,  քվեարկել են Ռուսաստանի նախագահական ընտրություններում Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում, հայտնում է SHOT-ը։ Փոփի արքան իր ձայնը տվել է էլեկտրոնային տերմինալի միջոցով, իսկ նրա հայրը նշել է քվեաթերթիկը:

SHOT-ի հետ զրույցում արտիստը նշել է, որ քվեարկությունը վաղեմի ընտանեկան ավանդույթ է, և ճշտել, թե որ դռնով է պետք մտնել։

«Ես նախընտրում եմ ամեն ինչ բաց պահել: Իմ տան դռները միշտ բաց են բոլոր լավ մարդկանց առաջ»,- ասել է երաժիշտը։

Կիրկորովը նշել է, որ եռօրյա քվեարկությունը լավ գաղափար է, քանի որ ժամանակ կա սրտով ընտրություն կատարելու համար։

519