Ստիպված ես էլ խոսեմ այս թեմայով...

Պարգեւավճարների խնդիրը միշտ էլ պիտի է հանրության ուշադրության կենտրոնում մնա: Դա նորմալ է: Ֆեյսբուքի  ի ր էջում գրել է  ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ նախագահ Տիգրան Հակոբյանը

« Աննորմալ ա, երբ էդ թեման անվերջ ջրի երես են բարձրացնում նաեւ այն մարդիկ, որոնք տարիներով «պարգեւավճարներ» էին ստանում: Ամեն ամիս, ծրարով, գաղտնի: Ստանում էին չհարկվող ահռելի գումարներ... Ստանում էին հանցավոր աշխահի կանոններով ձեւավորված «общаг»-ից, համաձայն հստակ մշակված կանոնների. «բիզնես չունեցող» պատգամավորները՛ էսքան, նախարար-փոխնախարարները՛ էսքան, գրպանային «մտավորականները», լրագրողներն ու լրատվամիջոցները՛ էսքան, փոխքաղաքապետերը՛ էսքան, մի շարք «քաղաքական գործիչները»՛ էսքան...: $2000 $3000, $5000, $15000, $20000... Հետն էլ բնակարաններ, հողակտորներ... Հայաստանի քաղաքացիներից գողացված փողերը:

Ես մի կառույց եմ ղեկավարում, որը անցյալ տարվանից բյուջեով նախատեսված պարգեւավճարների ֆոնդ ունի: Ու էդ ֆոնդը թույլ տվեց ինձ, որպես ղեկավարի, էականորեն բարձրացնել կառույցի գործունեության արդյունավետությունը, աշխատակիցների միջեւ մրցակցային մթնոլոևտ ձեւավորել, օգնել կարիքավորներին, արժեքավորել պետական աշխատանքը, պահանջել ավելին, բացառել պաշտոնական դիրքի չարաշահումը որոշում կայացնող միջին աստիճանի ղեկավարների մոտ: Պարգեւավճարների չափը որոշվել է, խորհրդակցելով աշխատակիցների անմիջական ղեկավարների հետ: Ու պարգեւավճարի ամենամեծ տոկոսը աշխատավարձի համեմատ ստանում էին ամենաքիչ վարձատրվող տեխնիկական աշխատողները, օրինակ, 80 հազար դրամ ստացող հավաքարարները: Դա սկզբունք է: Երբեմն Եղել է, որ նույնիսկ Հանձնաժողովի անդամները պարգեւավճար չեն ստացել, որպիսզի ծանրաբեռնված աշխատակիցները մի քիչ ավելի մեծ գումար ստանան:

Պարզ պատկեր է. նախկինում ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլարներ էին հատկացվում «էլիտայի» մի 2 հազար անդամների համար, հիմա մի քանի միլիոն՛ պետական ապարատի տասնյակ հազար աշխատակիցների համար: Հիմա ձեր աչքը ԱԳՆ-ում աշխատող 100 հազար դրամանոց կցորդի, կամ մեր Հանձնախողովի 80 հազար դրամանոց պահակի ամիսը 20-30 հազար հավելավճարի վրա է՞:

Չեմ բացառում, որ հիմնարկներ կարող են լինել, որտեղ ղեկավարը ինքն իրեն, կամ իր կողմից շատ սիրված գործավարին աշխատավարձի եռակի չափով կարող է պարգեւատրել: Գտեք դրանց, անարգանքի սյունին գամեք, պահանջեք հեռացնեն աշխատանքից: Բայց պարգեւավճարների թեման մի շահարկեք: Հատկապես դա վերաբերվում է ծրարային «պարգեվավճարներով» լողավազանով երկհարկանի տուն կառուցած նախկին պաշտոնյաներին: Որոնք էդ լողավազանի մոտ սուրճ խմելով էս Ֆեյսբուքում իրենց արդար հուզմունքն են արտահայտում մեր հիմնարկի ֆանատաստիկ արդյունավետությամբ աշխատողողի ամսական 50 հազար, կամ իմ 130 հազար ստացած պարգեւավճարով:

P.S. Սեպտեմբեր ամսվա պարգեւավճարը փոխանցել ենք Հիմնադրամ: Եւ ոչ թե մեխանիկորեն, այլ հատ առ հատ բոլոր աշխատակիցների համաձայնությունը ստանալով: Ոչ ոք ՈՉ չասեց, ոչ ոք... Ու պարզ ա, որ քանի պատերազմ ա, պարգեւավճարները ճոխություն են...

P.S.-2 Գրելով, Արծրունին եմ լսում: Ասում ա, վերջին 2 տարվա ընթացքում ավելի շատ արդիական զենք է Հայաստանը գնել, քան նախորդ 10 տարիներին: Էդ բասեյնի մոտ խմած կոֆեն ձեր բկին չի կանգնում?

 

Ստիպված ես էլ խոսեմ այս թեմայով... Պարգեւավճարների խնդիրը միշտ էլ պիտի է հանրության ուշադրության կենտրոնում մնա: Դա...

Опубликовано Tigran Hakobyan Четверг, 5 ноября 2020 г.
06 Նոյեմբեր, 2020 00:04
432