ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Բարբառյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք)։  

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։

Մասնավորապես՝

  • արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
  • խոհանոցի առաստաղի կառուցվածքը թույլ չի տվել կանխարգելել կամ նվազեցնել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացման նվազեցումը,
  • արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցներով և անձնակազմի համար հանդերձարանով։

Լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

339