Ինչո՞վ կզբաղվի Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո․ ֆուտբոլիստը բացել է փակագծերը
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ:
Տեղեկությունը նա հայտնել է YouTube-ի FROG TALKS ալիքի հաղորդման ժամանակ:
«Ես ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,- ասել է 35-ամյա կիսապաշտպանը։
Մխիթարյանի խոսքով՝ կարիերան ավարտելուց հետո կմնա Միլանում, մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզու՞մ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ:
«Եթե նա ուզենա ֆուտբոլիստ դառնալ, ապա կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա Հայաստան կվերադառնանք»,- ասել է Հենրիխը:
21 Մարտ, 2024 18:54
1256
Աշխարհահռչակ տենոր Բոչելին շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին․ տեսանյութ
12 Հոկտեմբեր, 2026 13:52
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին
04 Հունիս, 2026 14:56
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
10 Հոկտեմբեր, 2026 12:06
«Ինտերը» հաղթել է «Լումեցանեին»․ Մխիթարյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ
03 Հոկտեմբեր, 2026 21:45