Ակադեմիական քաղաքի ծրագրի մեկնարկի առաջին իսկ օրվանից՝ ծրագիրը մի շատ կարևոր սկզբունք ունի. այն խիստ մասնակցային է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին:

«Ոչինչ տեղի չի ունենում փակ դռների հետևում և տեղի չի ունենալու փակ դռների հետևում»,- ասաց նա և նշեց, որ բոլոր ուղղություններով ձևավորելու են աշխատանքային խմբեր, դրանցում ներառված են բոլոր բուհերը, գիտահետազոտական կազմակերպությունները և այլ ուղղությունների շահառու կազմակերպություններ:

«Դա է քննարկումների տեղը, որտեղ պետք է գնալ փաստարկներ բերել  և աշխատել, քանի որ այս ծրագրի շուրջ հաճախ տեսնում ենք աղմուկ և չենք տեսնում աշխատանք, մենք աշխատում ենք այս ծրագրի շուրջՄի կողմ դնենք էմոցիաները և միացնենք մեր ուղեղը, այքնան մեծ է հավանականությունը, որ այդ աշխատանքը կունենա արդյունք։ Ցավոք, այսօր մենք տեսնում ենք էմոցիաներ և քիչ ռացիոնալ դիտարկումներ»,-ասաց նա:

487