«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։ Նա ամուսնու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսնական զույգը զոհվել է ահաբեկչության ժամանակ, հայտնում է Regnum-ը։

«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,- ասել է ընտանիքը։

33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը վաղուց էին երազում խմբի համերգին գնալ։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով կապի մեջ չեն լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։

«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մասին առաջին հաղորդումներից հետո նրանց երկուսի հեռախոսներն էլ դադարել են պատասխանել զանգերին։ Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են զոհվածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհետ կորած։ Շատ ընկերներ սոցիալական ցանցերում գրել են, որ Լիլիթը համերգին չի եղել՝ հույս ունենալով, որ նրանց տոմսերն այլ օրվա համար են եղել։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանը հայտնել էր, որ Լիլիթ Խաչիկի Իսրայելյանն անհետ կորածների ցուցակում է։

1657