ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմամգալի Տասմագամբետովը անդրադարձել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերություններին՝ մեկնաբանելով վերջին շրջանում երկկողմ մի շարք իրադարձություններ։ Նա նշել է, որ  վերլուծաբանների իրենց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծվում են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները։

«Եվ ես, և քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Չեմ թաքցնի․ որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը։

432