Փաստացի արդեն պայմանագրերի կնքման փուլում ենք, նոր  տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների, որոնք որ մեր տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան: Այս մասին այսօր գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղապետ Տիգրան Ավինյանը:

 

Ավինյանը նաև կարևորեց 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որի քանակը լինելու է 250 հատ: Նա նաև նշեց, որ այդ ավտոբուսներով փակում են տրանսպորտային ցանցի պահանջարկը:

 

«Այս տարի նախատեսվում է նոր ավտոբուսային առանձնացված գծերի սահմանում Երևանում, և դրանք վերաբերելու են մի քանի կարևոր ուղղությունների: Այս ավտոբուսային գծերի հայտնվելը էականորեն մարդկանց տեղաշարժի ժամանակը կրճատելու է»,-ասաց քաղաքապետը:

 

Ավինյանը նաև նշեց, որ ավտոբուսային առանձնացված գծերով կարող են երթևեկել հեծանիվներով, մոպեդներով և ինչ-որ մի փուլում Երևանյան տաքսիներով:

Մանրամասները տեսանյութում քիչ անց 

325