Լեբրոն Ջեյմսը պատրաստվում է ավարտել կարիերան
Պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ քառակի չեմպիոն և NBA-ի բազմակի ռեկորդակիր Լեբրոն Ջեյմսը, հայտնել է, որ շուտով կարող է ավարտել մարզական կարիերան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Որքա՞ն երկար եմ պլանավորում խաղալ: Ոչ շատ երկար: Չգիտեմ, թե երբ կփակեմ այս դուռը և կավարտեմ կարիերաս: Բայց ինձ շատ ժամանակ չի մնացել»,- ասել է մարզիկը, որը դեկտեմբերին դարձել է 39 տարեկան:
01 Ապրիլ, 2024 18:58
602