Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոս Անջելեսի Մեսրոպյան դպրոցի բասկետբոլի թիմում հանդես եկող զույգ եղբայրներ Նիք և Դիլան Խաչիկյանները ռեկորդային մրցելույթ են ունեցել, հայտնում է ESPN-ը։

Նիք Խաչիկյանը Փասադենայի դպրոցի թիմի դեմ խաղում (119-25) վաստակել է 102 միավոր։ Պատանի բասկետբոլիստը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ մեկ խաղում ամենաշատ միավորներն է վաստակել։ Նրա 60 նետումներից 48-ը արդյունավետ է եղել։

Դիլան Խաչիկյանը ոչ մի միավոր չի վաստակել, բայց թրիփլ-դաբլ է գրանցել։ Նա կատարել է 35 ասիստ ու 15 ռեբաունդ, 13 անգամ էլ կասեցրել է մրցակցի գրոհը։

Եղբայրների անհավանական մրցելույթը չի վրիպել նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության գլխավոր ռմբարկու Լեբրոն Ջեյմսի ուշադրությունից։ Լեգենդար բասկետբոլիստը Sports Center Next պարբերականի` սոցցանցերում արած հրապարակման մեկնաբանություններում գրել է.

«Ես ցանկանում եմ տեսնել տեսանյութը»։

725