Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով:

Մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3):

Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է`

այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին,

հերթագրվել։

Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն 13 բժշկական կազմակերպությունում գրանցված կանայք`

Ազատանի բժշկական ամբուլատորիա

Ախուրիկի բժշկական ամբուլատորիա

Ախուրյանի բժշկական կենտրոն

Ամասիայի առողջության կենտրոն

Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա

Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա

Բեռլին պոլիկլինիկա

Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա

Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն

Մայիսյանի բժշկական ամբուլատորիա

Մարմաշենի բժշկական ամբուլատորիա

Ջաջուռի բժշկական ամբուլատորիա:

Սքրինինգի շնորհիվ` կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։

380