Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Տաթև, Շամբ, Սպանդարյան ՀԷԿ-երիջրամբարների և ճնշումային խողովակաշարերի տարածքների սպասարկման ծառայությունների ձեռքբերման բաց մրցույթի գնումների համար։ 

Բաց մրցույթի հղման համար ՝ «ՔԳՀԿ 09/24»

Երկիրը՝ Հայաստան

Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 2 ապրիլի 2024 թ.  

Հարգելի գործընկերներ,

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Տաթև, Շամբ, Սպանդարյան ՀԷԿ-երիջրամբարների և ճնշումային խողովակաշարերի տարածքների սպասարկման ծառայությունների մատուցման համար փորձառու հայտատուի ընտրության բաց մրցույթ: 

  1. Բաց մրցույթը կիրականացվի երկու փուլով: Հայտատուները տեխնիկական և ֆինանսական առաջարկները ներկայացնում են միաժամանակ երկու փակ ծրարներով Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com))։ 
  1. Հայտատուները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով` օգտագործելով Coupa համակարգը և հաշվի առնելով Coupa-ի օգտագործման պայմանները, ինչպես նաև սույն փաստաթղթով սահմանված  բաց մրցույթի պայմանները: 
  1. Ցանկացած առաջարկ, որը կգնահատվի գնահատող հանձնաժողովի կողմից մրցութային փաթեթի և տեխնիկական պահանջներին ոչ համապատասխանող կամ ոչ բավարար՝ կմերժվի։ Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին համապատասխանող և բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ 
  1. Ծառայությունների մատուցման տևողությունը 1 տարի է՝ սկսած պայմանագրի երկկողմանի ստորագրության օրվանից։   
  1. Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 22-ը, 11:00-ն, Երևանի ժամանակով: Հետաքրքրված ընկերությունները կարող են 

լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ սույն բաց մրցույթի վերաբերյալ՝ իրենց առաջարկները ուղարկելով գնումների մասնագետ Ա․ Նիկոլայան [email protected]   հասցեին, Հեռ +374284 50022։ Հայտատուները, ովքեր հետաքրքրված են այս գնումով, կարող են գրել. [email protected]  նշելով իրենց էլ. հասցեն, հաստատել իրենց հետաքրքրությունը և ստանալ Coupa համակարգին մասնակցելու հրավեր: 

6․ Մրցութային փաթեթը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգին համապատասխան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի 273Ա որոշմամբ (https://eservices.contourglobal.eu/armenia/):  Բաց մրցույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն: Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում: 

Մրցութային փաթեթին ամբողջությամբ անվճար կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://contourglobal.box.com/s/l45q4nxrija2afhqvgoilqhjst6yral5 

230