ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ հանվում է 0,25 տուգանային միավոր։

Այս մասին հայտնում են ՆԳՆ տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ միաժամանակ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։

1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։

«Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։

Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է»,-ասված է հաղորդագրության մեջ։

411