Ապրիլի 3-ին, ժամը 16.45-ին, «911» ծառայություն է զանգահարել 24-ամյա օտարերկրա մի քաղաքացուհի և հայտնել հանցագործության մասին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կետրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր` Ալեք Մանուկյան փողոցի նշված հասցե:

Ոստիկանությունից հայտնում են, որ կինն իրավապահներին պատմել է, թե դուռը թակել է անհայտ մի տղամարդ, ներկայանալով հարևան` մոտեցել է լոգարանին, հետո կապել է իրեն և պահանջել գումար, սակայն ինքն ասել է, որ գումար չկա:

Դրանից հետո, ըստ պատմածի, տղամարդը վերցրել է կնոջ բանկային քարտը, կապկպել նրան և գնացել ելքագրելու գումար, այնուհետև վերադարձել է, արձակել կնոջ ձեռքերը, սակայն ոտքերը կապած թողնելով` հեռացել է:

Իրավապահները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ, կազմված փաստաթղթերն էլ ուղարկվեցին քննչական բաժին:

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների օգնությամբ

Կենտրոնականի ոստիկաններին հաջողվեց պարզել կատարողի ինքնությունը: Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 4-ին, ժամը 11.55-ին, 24-ամյա երևանցի կասկածյալը Հրաչյա Քոչարի փողոցում հայտնաբերվեց, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

354