ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը դիտարկել է, թե ինչպես են պահպանվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները մի շարք համայնքապետարաններում։

 

«Ստուգայցեր են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Մայակովսկի, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Սարուխան և Գանձակ համայնքներում: Մասնագիտական խմբերի դիտարկման տիրույթում են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային գրասենյակները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները և փոստային բաժանմունքները։

 

Վարչական ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, դիմակների թերի կրման, ախտահանման նյութերի մակնշման կամ ոչ համապատասխան տոկոսայնությամբ ախտահանիչ նյութերի օգտագործման սահմանված կանոններում:

 

Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը։

 

Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ»։

 

 

294