Բազմիցս հարցրել եք՝ նաեւ Պաշտպանության նախարարին՝ Դուք հրաման տվե՞լ եք չկրակելու, իմիջիայլոց, Հայաստանից հերթական փախած ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն է խոսում այդ մասին՝ չկրակելու որևէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գնահատում է, որ պետք է պատասխանի՝ ինքը այդ պատասխանը կտա։ ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Եթե հիշում եք, մենք ունեցել ենք հետպատերազմյան իրողություններ, երբ առաջին անգամ  ծավալուն պատասխան տվեցինք երկրորդ կորպուսի՝ Վարդենիսի ուղղությամբ, հետո եղավ Ջերմուկը, հետո էլի Վարդենիսի ուղղությամբ եղավ ավելի լուրջ պատասխան, որից հետո կիրառվեցին մեր արտադրության զինատեսակներ»,- ասաց Քոչարյանը, նշելով, որ օկուպացված տարածքներում Ադրբեջանը առայժմ է ամրացել։

«Ժամանակին մենք էլ շատ բան անտեսում էինք եւ դա բերեց նրան, որ արձանգրվեց մեր ձեռքբերումների կորուստ 44-օրյա պատերազմի տեսքով»,- նշեց նա։

 

339