Հրդեհ՝ Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստի տանիքում
Ապրիլի 9-ին, ժամը 11:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի տանիքում (մոտ 2500 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 15։00-ին: Տանիքում այրվել են ձյութի շերտ (մոտ 200 քմ) և կից շինության տանիքում կուտակած աղբ (մոտ 20 քմ)։
10 Ապրիլ, 2024 02:39
851
Հրդեհ Բենյամին բնակավայրում. այրվել է 400 հակ անասնակեր
09 Հոկտեմբեր, 2026 22:30
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23
Հրդեհի ահազանգ Արտաշիսյան փողոցում
16 Ապրիլ, 2026 17:47
Արտաշիսյան փողոցում այրվում է տուն․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
16 Սեպտեմբեր, 2025 21:29
Կրակոցներ Արտաշիսյան փողոցում
18 Հունվար, 2023 20:17
Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի
13 Հոկտեմբեր, 2026 14:30
Գալշոյան փողոցում հոկտեմբերի 13-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հանրային տրանսպորտի կանգառներ
12 Հոկտեմբեր, 2026 17:36
Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ կասկածյալը ձերբակալվել է
10 Հոկտեմբեր, 2026 21:26