Կարևոր եմ համարում վարչապետի կողմից իր ելույթում բարձրաձայնված թեման պատմական Հայաստանի եվ իրական Հայաստանի մասին: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Պետական դպրոցական ծրագրով ես առաջինը իմացել եմ Ուտիքի եվ Փայտակարանի մասին հետո նոր ինձ ծանոթացրել են Սյունիքի, Տավուշի և մնացած իրական մարզերի մասին: Ինձ այդ ընթացքում ոչ  ոք չէր պատմում ոչ 1996 թվականի ԵԱՀԿ վեհաժողովի, ոչ բանակցային ընթացքի մասին և ոչ էլ հատկապես այն մասին, որ իմ մեջ հայրենիքի կոնկրետ տարածքների նկատմամբ սեր ձևավորողները՝ այդ ժամանակվա իշխանությունները հանձնել էին իմ հայրենիքը»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ այդ կետից են սկսվում բոլոր դժբախտությունները, երբ մեծացրել են քաղաքացիներ ովքեր սիրում են ուչիշը, հեռուն, անիրականը և անհասանելին, որովհետև այդպես չկա պատասխանատվություն:

«Ստացվում է մեզ սովորեցնելով սիրել մեր պատմական հայրենիքը, մեզ սովորեցրել են չսիրել մեր իրական հայրենիքը: Չկրել պատասխանատվություն իրական Հայաստանի համար որովհետև նպատակը մեկն է եղել, իրական հայաստանը դարձնել մանրադրամ , պարզապես ռեսուրս երրորդ երկրների շահերի սպասարկման համար, իրական Հայաստանը զավթած ուժերի միջոցով: Իրական Հայաստանը պաշտպանողները դառնում են վերացման ենթակա՝ Հոկտեմբերի 27-ը վկա և ողջունվում են պատմական Հայաստանի համար մարտնչվողները»,- նշեց Հովհաննիսյանը:

489