Իշխանության եւ ընդդիմության բանավեճը հետեւյալի մասին է՝ մենք ինքներս ելնում ենք այն ելակետից, որ ՀՀ-ն այն Հայաստանի Հանրապետությունն է, որը անկախացել է 1991 թվականին՝ նախկին ՀԽՍՀ սահմաններով, թե մենք մեր քաղաքականության մեկնակետում դնում ենք պատմական Հայաստանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը ընդդիմադիրներին խորհուրդ տվեց համացանցով, հանրագիտարաններով եւ նախկինում հրատարակված աշխարհագրության դասագրքերը նայել, որտեղ գրված է՝ ՀՀ տարածքը կազմում է 29.743 կմ քառակուսի։

«Ինչքան էլ փորձեք ամեն ինչ խեղաթյուրել, մի բան ակնհայտ է՝ 2023 թվականին ձեր ներկայացրած ուժերը եւ ձեր հետ աֆիլացված մարդիկ ԼՂ-ում իրականացրեցին իշխանափոխություն, դրանից հետո ձեր քաղաքական ուժերի ղեկավարները Երեւանում՝ Ազատության հրապարկում ասում էին՝ մենք շատ ուրախ ենք, որ այդպես եղավ, հույս ունենք ՀՀ-ում էլ նույնը կլինի, Եվ մի քանի օր հետո այդ ուժերը փաստաթղթավորված դրեցի ԼՂ-ի վերջը եւ իրական հայրենիքը դարձրեցին պատմական»,- ասաց նա։

518