Ադրբեջանը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու առաջատարներից է, այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի զեկույցում։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի տարեկան զեկույցում զգալի առաջընթաց է նշվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման գործում․ 2023թ.-ին փակվել է 982 գործ։

Ադրբեջանին վերաբերող մասում նշվում է, որ 2023 թվականին Նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ից ստացել է 84 գործ՝ կատարողականը վերահսկելու համար։ 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 49 դեպք, իսկ 2021 թվականին՝ 46։ Ըստ այդ ցուցանիշի՝ Ադրբեջանն այս վարկանիշում Եվրոպայի խորհրդի երկրների «առաջատարների» շարքում է։

2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՄԻԵԴ-ի վարույթում գտնվել է Ադրբեջանից 337 գործ։ 2022- ին եղել է 285, 2021-ին՝ 271։ Այս ցուցանիշով Ադրբեջանը զբաղեցնում է վերջից  4-րդ տեղը՝ զիջելով միայն Ուկրաինային (766), Ռումինիային (476) և Թուրքիային (446):

2023 թվականին Նախարարների կոմիտեն փակել է Ադրբեջանի վերաբերյալ 32 գործ։ Կատարման սպասողների թվում զգալի տեղ են զբաղեցնում օրենքի չարաշահման հետևանքով ձերբակալման և կալանքի տակ պահելու վերաբերյալ որոշումները:

411