Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հանդիպել են Իսրայելի նախագահի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը գտնվում են Իսրայելում, նրանք հանդիպել են Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։
Նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ Իսրայելի նախագահ Հերցոգն ասել է. «Ամբողջ աշխարհը պետք է աշխատի իրանական ռեժիմի սպառնալիքի դեմ, որը փորձում է խաթարել տարածաշրջանի կայունությունը»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը և նրա գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքը առաջին արևմտյան դիվանագետներն են, որ այցելել են Իսրայել շաբաթավերջին Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո:
17 Ապրիլ, 2024 17:06
540
«Այլընտրանք Գերմանիայի համար»-ը պահանջել է կառավարությունից լիովին բացառել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունը
25 Սեպտեմբեր, 2026 13:24
Սանկտ Պետերբուրգում դադարեցվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսության գործունեությունը
18 Սեպտեմբեր, 2026 17:50
Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչները հյուրընկալվել են ՊՆ վարչական համալիրում
14 Սեպտեմբեր, 2026 20:42