Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30 հատ մեղվի փեթակները, ապա բախվել է գազատար խողովակին, հայտնում է Shamshyan-ը։ 

Բախման հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են և նրանց տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի մասին առաջինը օգնության են հասել  գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և տեղափոխել հիվանդանոց։ 

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում  փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչություն։

Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։

772