Գյումրիում քաղաքացին Mercedes-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։
Քաղաքացին այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի՝ Գյումրու քաղաքապետի դեմ։
Շիրակի մարզի ոստիկանապետ Ա․ Բդոյանն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կ․ Կուրեղյանը ճիշտ բանակցություններ վարելու արդյունքում կարողացան քաղաքացուն համոզել, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից, ով, լսելով մարզի ոստիկանապետին ու ՊԾ գումարտակի հրամանատարին, իջել է ավտոմեքենայից և ոստիկանների հետ մեկնել ոստիկանության բաժին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է նրա ինքնությունը։
21 Ապրիլ, 2024 15:49
896
Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
13 Հոկտեմբեր, 2026 20:31
Նոր շուկա՝ աղբամաններին կից․ փողոցային առևտրի կետեր են ձևավորվել Գյումրու Մուշ 2/2 թաղամասի Հալաբյան փողոցում
11 Հոկտեմբեր, 2026 18:15
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր
26 Սեպտեմբեր, 2026 11:14