Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota Corolla», «Hyundai Sonata» և 2 «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան հարկայինի և Ոստիկանության ակադեմիայի աշխատակիցներ:
22 Ապրիլ, 2024 16:21
1187
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «KamAZ»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
13 Դեկտեմբեր, 2024 11:59
Արարատում բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը. վիրավորներն օրեր առաջ վնասվածքներ ստացած, կոմայի մեջ գտնվող երեխայի հարազատներն են
24 Սեպտեմբեր, 2024 17:12
Արարատի մարզում բախվել են Toyota-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավոր
25 Հուլիս, 2023 15:14