Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տինոսի գլխավորությամբ, նախաձեռնել է Ալիևի ռեժիմի 40 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ։ Խոսքը պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բարձրաստիճան աշխատակիցների մասին է։

Ցուցակում ընդգրկված են նաեւ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորները։ Ըստ առկա տեղեկատվության, ի թիվս այլ պատճառների, կոնգրեսականները մասնավորապես նշում են ալիևյան ռեժիմի կողմից պահվող հայ ռազմագերիների և հայազգի այլ անձանց իրավունքների կոպիտ խախտումների բազմաթիվ փաստեր։

«Այս մոտեցումը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության դժկամությունը Հայաստանի հետ արժանապատիվ խաղաղության հասնելու հարցում և խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը», - ասված է բանաձևի նախագծում։

Աղբյուրները հավելում են, որ մի խումբ կոնգրեսականների նախաձեռնությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին։ Բլինքենը, ըստ իրազեկ պաշտոնյաներից մեկի, դժգոհ էր Ասանժի մասին Իլհամ Ալիևի ակնարկից։

1095