Հայ ըմբիշներն 8 մեդալ են նվաճել Թախտիի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներն 8 մեդալ են նվաճել ապրիլի 24-26-ին Իրանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Թախտիի գավաթի խաղարկությունում:
Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր են դարձել Կարեն Ասլանյանը (63 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), բրոնզե մեդալ են նվաճել Դավիթ Ջոտյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (92 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Իրանի և Հայաստանի թիմերից բացի, մրցաշարին մասնակցել են սիրիացի և իրաքցի ըմբիշներ:
27 Ապրիլ, 2024 15:02
1526
Հայտնի է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը
12 Սեպտեմբեր, 2025 13:27
Հայտնի է ըմբշամարտի Աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականի կազմը
08 Սեպտեմբեր, 2025 17:28
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
03 Հուլիս, 2025 13:47