«Վրացական երազանքի» հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին, ովքեր դեմ են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին, ասել է, որ Վրաստանը ԵՄ-ին կմիանա 2030 թվականին։

«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը և 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ։ Մենք եզակի ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով և ինքնությամբ։ Հենց այս յուրահատուկ ազգային ավանդույթներով և ինքնությամբ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում Եվրամիությունը կարող է իրական արժեք ունենալ Վրաստանի համար»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

Բրյուսելը վստահ է, որ Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հաստատումը երկիրը կհեռացնի ԵՄ-ից։

392