Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալման առիթով։

«Մենք չափազանց անհանգստացած ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների շարունակվող ձերբակալություններով և, ամենից շատ, Անար Մամեդլիի ներկայիս կալանավորմամբ:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատության իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ։

178