Լիլիթ Մկրտչյանը շախմատի կանանց աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք է ստացել
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-9-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 6.5, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր:
30 Ապրիլ, 2024 16:39
1399
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ. վարչապետ
20 Հոկտեմբեր, 2026 20:18
Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը
27 Օգոստոս, 2026 17:48
Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում
17 Օգոստոս, 2026 13:45
Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 15:43
Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքը
05 Սեպտեմբեր, 2026 10:35
Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան
10 Հուլիս, 2026 20:06