Վաշինգտոնն ակտիվացրել է Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու այլընտրանքի որոնումները, հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության  մամուլի բյուրոն։

Գերատեսչության տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները այս թեմայով կապ են հաստատում ուկրաինացի որոշ քաղաքական գործիչների հետ։

«Կապեր են հաստատվել «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։ Գաղտնի աշխատանք է տարվում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վաշինգտոնը որպես Զելենսկու իրավահաջորդներ է դիտարկում նաև Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին և Գերագույն Ռադայի նախկին խոսնակ Դմիտրի Ռազումկովին :

Այս քաղաքական գործիչները կարող են անհրաժեշտ լինել Վաշինգտոնին Ուկրաինայի առաջնորդին շտապ փոխելու համար, պարզաբանել են գերատեսչությունում։ Երկրի ղեկավարության կազմում վերադասավորումներ կարող են տեղի ունենալ, եթե ռազմական գործողության գոտում իրավիճակը կտրուկ վատթարանա։ Գերատեսչության տվյալներով՝ այս դեպքում ԱՄՆ-ն ռազմաճակատում ձախողումները վերագրելու է Զելենսկուն։

 

324