
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմության հերթական շարժման կազմակերպիչները դասեր են քաղել անցյալի զավեշտներից և այժմ փորձում են հասարակությանը ներկայանալ որպես մշակույթի, բժշկական ոլորտի , դիվանագետների և զինվորականությանը համախմբող մի զարմանահրաշ մեսիա, որը պետք է փրկի Հայաստանի Հանրապետությունը։
Կազմակերպիչ-կուրատորները համառ և համակարգված պայքար են գծագրել` որոշելով այս անգամ էլ վերջնականորեն հեղինակազրկել Հայ Առաքելական Եկեղեցին։
Իսկ հայաստանյան ընդդիմադիր տարատեսակ շրջանակներ, չեմ կարծում չհասկանալով և, բնականաբար, ծածուկ միմյանցից բամբասելով, դարձել են մի քաղաքականապես դատարկ եկեղեցականի գերի և ստիպված պետք է այս անգամ էլ նրա հրահանգներին ենթարկվեն կամ ցույց տան,որ ենթարկվում են, քանի որ հրամանն է այդպիսին։
Ի ցավ և հիասթափություն բոլորի, այս անգամ էլ ենք գտնվում նույն տեղապտույտի մեջ, սակայն այս անգամ էլ ցավի, անհանգստության, հայրենասիրության և տառապանքի վրա նույն դերակատարների արշավանքը ընդդեմ անկախ Հայաստանի Հանրապետության չի հաջողելու»։