Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հանրապետության հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը (տեսանյութ)
![](https://araratnews.am/admin/images/1716059788.jpeg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հանրապետության հրապարակում, երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, զինված լուսային և ձայնային տեխնիկայով, նոր տպավորիչ բեմով։
Բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը դառնալու էմոցիաների ու էներգիայի մի նոր պայծառ հրավառության»,-ասված է հաղորդագրության մեջ:
19 Մայիս, 2024 03:16
696