ԱՄՆ ներկայացուցիչ Ռաշիդա Թլայբը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին ձերբակալել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գազայի հատվածում մարտերի պատճառով: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով օրենսդիրի հայտարարությանը։

Ծագումով պաղեստինցի Թլայբը մեղադրել է Իսրայելի կառավարությանը Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ այն բանից հետո, երբ հրեական պետությունը սկսել է իր «ցամաքային ներխուժումը Ռաֆահ»։

Նա ասել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է դադարեցնի ռազմական ֆինանսավորումը Իսրայելին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է նպաստի կրակի անհապաղ դադարեցմանը, ներառյալ իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Գազայի հատվածից և բոլոր պատանդների ազատ արձակումը:

197