Մահափորձից հետո Բանսկե Բիստրիցայի հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ոչ մի մտահոգություն չի առաջացնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին հղումով։

Նրա խոսքով՝ Ֆիցոյի կյանքի հետ կապված մտահոգությունները «անցյալում են»։

Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 և 2012-2018 թվականներին, իսկ 2023 թվականի հոկտեմբերին կրկին դարձել է կառավարության ղեկավար։

540