Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ուեսլի Ռութը սպառնացել է սպանել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներին՝ Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության լրագրողները զրուցել են ամերիկացի Չելսի Ուոլշի հետ, որը 2022 թվականին Կիևում մի քանի անգամ հանդիպել է Ռութի հետ։ Ուոլշը, որը բուժքույր է, ասել է, որ իրեն լրջորեն անհանգստացրել են Ռութի բռնության սպառնալիքները:
Նրա խոսքով՝ Ռութը խոսել է Պուտինին և Կիմ Չեն Ընին սպանելու ցանկության մասին։ Նա հիշատակել է նաեւ Թրամփին ու Ջո Բայդենին, սակայն կինը չի հիշում՝ արդյոք Ռութը սպառնացել է նրանց։
Ըստ WSJ-ի՝ Պետդեպարտամենտը նաև նախապես ծանուցվել էր, որ Ռութը կարող է վտանգ հանդիսանալ հասարակության համար, որը զբաղվում է մարդկանց թրաֆիքինգի և ներգաղթի խարդախությամբ: Ըստ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սառա Ադամսի՝ Ռութը Ուկրաինայի կամավորների շրջանում հայտնի էր որպես «խարդախ»։