ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լեգիտիմության ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն։

«Նախագահի լեգիտիմության ճանաչման կամ չճանաչման հարցը կամ երդմնակալությանը մասնակցությունը որոշումներ են, որոնք ընդունվում են ազգային մակարդակով։ ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն նախագահ Պուտինի լեգիտիմության ճանաչման կամ չճանաչման հարցում։ Նա Կրեմլում է, որոշումներ է կայացնում»,- ասել է Ստանոն։

Այսպես նա պատասխանել է եվրոպացի լրագրողների հարցերին մայիսի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը ԵՄ դեսպանների ներկայության մասին։

208