Բելառուսը Ռուսաստանին կմիանա ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժությունների երկրորդ փուլում, համապատասխան հանձնարարականներ են տրվել պաշտպանության նախարարություններին և գլխավոր շտաբներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Քանի որ ոչ ռազմավարական միջուկային զենքերը գտնվում են Բելառուսի տարածքում, այս անգամ մենք հրավիրեցինք մեր ընկերներին, դաշնակիցներին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել էր մասնակցել այս զորավարժությունների փուլերից մեկին»,- ասել է ՌԴ ղեկավարը:

«Այս անգամ դրանք իրականացվում են երեք փուլով: Երկրորդ փուլում բելառուս գործընկերները կմիանան մեր համատեղ գործողություններին, համապատասխան հանձնարարականներ են տրվել պաշտպանության նախարարություններին և գլխավոր շտաբներին»,- հավելել է Պուտինը։

344