Մոտ 110 հազար մարդ ստիպված է եղել լքել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը Իսրայելի գործողության պատճառով։ Այս տվյալները տրամադրել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA):

«Քանի որ իսրայելական ուժերն ուժեղացնում են Ռաֆահի ռմբակոծումը, հարկադիր տեղահանումները շարունակվում են: UNRWA-ի գնահատմամբ՝ մոտ 110,000 մարդ լքել է Ռաֆահը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իր X-ի էջում:

Ավելի վաղ Walla լրատվական պորտալը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Ռաֆահ քաղաքում ահաբեկիչների օբյեկտների վրա։ Մայիսի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարեց Ռաֆահի արևելյան հատվածում թիրախային հակաահաբեկչական գործողություն սկսելու, ինչպես նաև այդ շրջանում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին:

180