Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հետաձգեց 3500 ռումբերի առաքումը Իսրայել՝ մտավախություն ունենալով, որ դրանք կօգտագործվեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական բանակի հարձակման ժամանակ: Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին, հայտնել են The New York Times-ը և AFP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներին։

Պարբերականների զրուցակիցների խոսքով՝ Բայդենը հետաձգել է 907 կգ կշռող 1800 ռումբերի և 226 կգ կշռող 1700 ռումբերի առաքումը, որոնք նա մտավախություն ունի, որ կարող են օգտագործվել Ռաֆահի վրա, որտեղ ապաստան են գտել Գազայի հատվածի ավելի քան մեկ միլիոն բնակիչ։ Սպիտակ տունն այժմ դիտարկում է, թե արդյոք պե՞տք է դադարեցնել ապագա մատակարարումները, ներառյալ ուղղորդման համակարգերը, որոնք կարող են չկառավարվող ռումբերը վերածել ճշգրիտ կառավարվող զինամթերքի, գրում է NYT-ը։

207