Հնդկաստանն ավարտել է Մալդիվներից իր զինվորականների դուրսբերումը։ Այս մասին հայտնում է Sun առցանց պորտալը՝ հղում անելով Մալդիվների նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հինա Վալիդին։

Երկրում տեղակայված հնդիկ զինվորների վերջին խումբը լքել է Մալդիվները, ասել է Վալիդը։ Նախագահի վարչակազմի ներկայացուցիչը չի հստակեցրել կղզու հանրապետությունը լքած հնդիկ զինվորականների թիվը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը, Մալդիվներում հնդիկ զինվորականներին փոխարինել են տեխնիկական մասնագետներով։ Նրանք ուղարկվում են այնտեղ՝ պահպանելու այսպես կոչված ավիացիոն հարթակները, որոնք ներառում են երկու Dhruv ուղղաթիռ և մեկ հնդկական արտադրության Dornier 228 ինքնաթիռ, ինչպես նաև ծովային պարեկային նավ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այդ տեխնիկան օգտագործվում է մարդասիրական նպատակներով՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։

216