Հնդկաստանը մտադիր է Իրանի հետ 10 տարով Չաբահար նավահանգստի կառավարման համաձայնագիր ստորագրել։ Այս մասին տեղեկացրել է The Economic Times թերթը։

Նրանք երկարաժամկետ համաձայնագիր են ստորագրել Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի արդիականացման և շահագործման վերաբերյալ։

«Այս համաձայնագիրը նոր սկիզբ կլինի երկու երկրների միջև առևտրի զարգացման համար։ Չաբահար նավահանգստի միջոցով Հնդկաստանը Իրանի ճանապարհային և երկաթուղային ցանցով ելք ունի դեպի Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Սիրիա և Ռուսաստան: Եվ սա Հնդկաստանի համար այս նախագծի առավելություններից մեկն է»,- ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

Նա ընդգծել է, որ նախարարության օրակարգում է Հյուսիս-Հարավ միջանցքի և այլ տարանցիկ նախագծերի զարգացումը։ Նախարարն ասել է, որ իրենք ստեղծելու են Իրան-Հնդկաստան համատեղ նավագնացության կազմակերպություն։

242