Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին համարում է, որ Ֆրանսիայում դեսպան Գոչա Ջավախիշվիլիի  օտարերկրյա գործակալների մասին օրինագծի պատճառով հրաժարականը վիրավորական է արտաքին գործերի նախարարության աշխատակիցների համար։
Ջավախիշվիլին հինգշաբթի ասել է, որ որոշել է հրաժարական տալ Ֆրանսիայում դեսպանի պաշտոնից՝ Վրաստանի խորհրդարանի կողմից քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրինագծի պատճառով, որը, նրա կարծիքով, փչացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ և սպառնում է հանրապետության եվրոպական հեռանկարներին։

«Իր հայտարարությամբ Գոչա Ջավախիշվիլին կամա թե ակամա վիրավորել է ինչպես պետությանը, այնպես էլ գերատեսչությանը, որտեղ երկար տարիներ ծառայել է, ինչպես նաև յուրաքանչյուր արժանի դիվանագետի, որը հավատարմորեն սպասարկում է վրացական պետության շահերը»,- գրել է Դարչիաշվիլին Facebook-ում։

429