Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանում քաղաքային ավտոբուսը ճեղքել է «Համբույրների կամրջի» ցանկապատն ու ընկել Մոյկա գետը։ Ականատեսների նկարահանած կադրերում երևում է միայն ավտոբուսի տանիքը և մի խումբ մարդիկ, որոնք ուղևորներին դուրս են բերում խորտակվող մեքենայից։
Ըստ տեղեկությունների՝ վարորդը կորցրել է կառավարումը` խուսափելով այլ մեքենայի հետ բախումից, և ավտոբուսն ընկել է գետը։

Նախնական տվյալներով՝ հինգ մարդ մահացել է։ Տրանսպորտը կարող է տեղափոխել 20 մարդ, հաղորդում է GUMVD-ն։ 

957