Վարշավայում խոշոր հրդեհն ամբողջովին ոչնչացրել է առևտրի կենտրոնը (տեսանյութ)
![](https://araratnews.am/admin/images/1715501746.jpg)
Խոշոր հրդեհ է բռնկվել Վարշավայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկում։ Հրդեհի հետևանքով առևտրի կենտրոնը գրեթե ամբողջովին ոչնչացել է։ Նշվում է, որ դեպքի վայրում 50-ից ավելի հրշեջ է աշխատում, կրակը տեղայնացվել է, սակայն հրդեհը դեռ չի մարվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Հրդեհի վայրի հարակից բնակիչներին հորդորել են խուսափել զբոսանքներից տվյալ հատվածում, ինչպես նաև փակ պահել տների պատուհանները։
12 Մայիս, 2024 12:15
558