Մայիսի 9-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Պարզվել է, որ ծառն ընկել է Nissan և Mazda մակնիշների ավտոմեքենաների վրա։

 

Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։

 

Մայիսի 9-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։

829