Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում հեղաշրջման փորձի մասին հաղորդագրություններից հետո, ասել է, որ իշխանությունները լավ գիտեն, թե ով է նախապատրաստում դավադրությունը։
«Մենք գիտենք, թե ինչի են փորձում հասնել մարդկանց պառակտել ցանկացողները, մենք շատ լավ գիտենք, թե ով է խամաճիկը, ով է տոնում, ով է տիկնիկավարը, որքան էլ զզվելի թվա, մենք այս թակարդը չենք ընկնի, այն, ինչ մեզ սազում է՝ արժանապատվությունն ու հանդուրժողականությունն է, անկախ նրանից, թե ինչ են անում մյուսները»,- ասել է նա։

Էրդողանը ենթադրյալ դավադիրներին կապել է Թուրքիայում արգելված FETÖ կազմակերպության հետ։
Նրա խոսքով՝ «նրանք, ովքեր ցանկանում են վերադարձնել FETÖ-ին իրենց պարտքը, երբեք ձեռքերը ծալած չեն նստում»։

473