Տոկաևը 71 տարեկան է դառնում․ աշխատակազմի անդամներին խնդրել են զերծ մնալ նրան շնորհավորելուց
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր ծննդյան օրը համարում է սովորական աշխատանքային օր, նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են զերծ մնալ պետության ղեկավարին շնորհավորելուց։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
Մայիսի 17-ին Տոկաևը դառնում է 71 տարեկան։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համար սա սովորական աշխատանքային օր է։ Նախագահն այս օրվա հետ կապված չի ծրագրել որևէ միջոցառում»,- ասել է մամուլի քարտուղարը։
Անցյալ տարի նույնպես Տոկաևն իր ծննդյան 70-ամյակն անցկացրել է սովորականի պես՝ առանց հատուկ միջոցառումների։
17 Մայիս, 2024 16:04
5098
Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին
04 Օգոստոս, 2026 13:44
Ղազախստանի նոր Սահմանադրությունը թույլ է տալիս գործող նախագահին կրկին առաջադրվել
07 Հուլիս, 2026 14:06
Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ․ Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
08 Հունիս, 2026 10:14